-
25.12.2020|
00:27
Մեր շուրջն օրեցօր փոխվում է ամեն ինչ։ Ահա արդեն Երևանի և Ստեփանակերտի դավաճաններն ու պարտվողականները կովկասյան թաթարներին հանձնեցին երկու մարդասպան-դիվերսանտների, իբր մեր երևանցի թրքասերները դրանով կատարում են գերիների և պատանդների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
-
24.12.2020|
22:40
Կառավարության 2020-ի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշմամբ հաստատվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառում, հաղորդում են ՊՆ-ից։
-
24.12.2020|
21:53
Կառավարությունն այսօր ընդունել է 2020-ի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու որոշում: Դեկտեմբերի 25-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը ներառյալ կհայտարարվի ձմեռային զորակոչը:
-
24.12.2020|
15:59
Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխ գյուղում են, սահմանազատման աշխատանքներ են իրականացվում՝ հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
-
24.12.2020|
15:44
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը: Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Առուշ Առուշանյանն ասաց, որ անհապաղ մեկնելու է Գորիս, որովհետև նոր տեղեկություններ է ստացել, որ համայնքներից տներ են անցնում ադրբեջականական կողմին:
-
23.12.2020|
22:13
Սյունիքի մարզի Գորիսի շրջանի Որոտան գյուղի հատվածում վիճելի տարածքի շուրջ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ։ Lragir.am-ի հետ զրույցում ասաց Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը։
-
23.12.2020|
14:29
Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է բանակի ներկայությունը Լիբիայում ևս 18 ամսով: «Հաշվի առնելով Միջերկրական ծովում և Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիայի ռիսկերը և շահերը, առաջարկվում է երկարացնել Լիբիայում թուրքական ռազմական անձնակազմի առաքելության մանդատի ժամկետը ևս 18 ամսով», – ասվում է հայտարարության մեջ:
-
23.12.2020|
14:25
Թուրքիան կշարունակի ածխաջրածինների որոնումը Միջերկրական ծովի արևելքում: Oruç Reis սեյսմիկ հետազոտական նավը աշխատանքները կշարունակի մինչև 2021-ի հունիսի 15-ը: Այս նավին աշխատանքների ընթացքում կուղեկցեն Ataman և Cengizhan նավերը:
-
23.12.2020|
14:16
Դեռևս դեկտեմբերի 5-ին հայտարարել էի, որ մեզ անհրաժեշտ է թարմացնել մեր իրավապայմանագրային հենքը՝ կնքելով նոր անվտանգային բնույթի պայմանագիր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, որից հետո տեղի ունեցան Սյունիքի հայտնի դեպքերը։
-
22.12.2020|
23:07
«Այսօրվա իշխանությունը հողատու և ազգադավ է: Ղարաբաղը հանձնեց, այսօր էլ Հայաստանի հողերն է հանձնում: Որպես զինվորական՝ իմ արժանապատվությանը դեմ է ծառայել այս իշխանություններին կամ նրանց ենթակայության տակ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ, ՀՀ ՊՆ զորակոչային ու զորահավաքային ծառայության ավագ սպա Ռազմիկ Գևորգյանը: